211652_close_icon
views-count926 դիտում article-date 16:31 05-05-2015

Դիեգո Մարադոնա. Բլատերի պատճառով ՖԻՖԱ-ում խայտառակ վիճակ է տիրում

Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ քննադատել է կազմակերպության ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերին: «Ֆուտբոլային ողջ աշխարհը գիտի, որ այժմ ՖԻՖԱ-ում անարխիա է տիրում եւ դրա մեղավորը Յոզեֆ Բլատերն է, որը միանձնյա է բոլոր հարցերը որոշում, բայց դրանցից բան չի հասկանում:Մեզ փոփոխություններ են անհրաժեշտ: Նույնիսկ Բլատերի որոշ գործընկերներն են դա հասկանում եւ նրան խորհուրդ տալիս հեռանալ: Նա ֆուտբոլին մեծ վնաս է հասցրել, ժամանակն է, որ նա մի կողմ քաշվի եւ ճանապարհ տա այն մարդկանց, ովքեր եռանդ ունեն եւ ի վիճակի են ամեն ինչ կարգավորել: Պարզ է, որ նա վախենում է դրանից, վախենում է կորցնել փող աշխատելու հնարավորությունը: Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի ՖԻՖԱ-ի նոր նախագահ դառնա արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը», հայտարարել է Մարադոնան: Նշենք, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 29-ին՝ Ցյուրիխում:

Նմանատիպ նյութեր