2260 դիտում
16:28 02-06-2018
Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կասյան փողոցում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի աշխատանքին
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, արդեն ութերորդ տարին անընդմեջ, Երևանի Կասյան փողոցում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ միասին ծանոթացել է տոնավաճառի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ: Հայաստանի տարբեր մարզերի գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքներն, ի դեպ, տրամադրվել են անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
«Արդեն 8-րդ տարին անընդմեջ, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, շաբաթ և կիրակի օրերին Կասյան փողոցում կազմակերպում ենք գյուղատնտեսական սեզոնային այս տոնավաճառը, որը կգործի մինչև տարեվերջ: Հենց սկզբից էլ մեր նպատակը եղել է այն, որ հնարավորություն տանք գյուղացիներին իրենց արտադրանքն առանց միջնորդի կարողանան վաճառել մայրաքաղաքում:
Բացի այդ, այսպիսով նաև մեր համաքաղաքացիներն են, ըստ էության, հնարավորություն ստացել ու ստանում ավելի մատչելի գներով և հենց արտադրողից գնել գյուղմթերքը: Նաև նշեմ, որ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում գյուղատնտեսության նախարարության հետ քննարկել մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում սեզոնային այսպիսի տոնավաճառներ կազմակերպելու հնարավորությունները և համապատասխան տարածք հատկացնել այդ նպատակով»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում քաղաքապետարանի կողմից հնարավորություն է տրվել ստեղծել գյուղատնտեսական մինի շուկաներ, ինչի արդյունքում այսօր Երևանում ավելի քան 30 նման շուկաներ են գործում:
Երևանի քաղաքապետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև գնումներ են կատարել:
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
13:42 08-06-2014
Կասյան փողոցին հարող հրապարակում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը
925 դիտում
12:08 12-12-2014
Տարոն Մարգարյանը Մոսկվայում մասնակցել է «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը. ֆոտոշարք
1830 դիտում
13:57 13-06-2015
Պաշտոնապես վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը. լուսանկարներ
Այս բաժնից
433 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
433 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ