1359 դիտում
13:42 08-06-2014
Կասյան փողոցին հարող հրապարակում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը
Մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող հրապարակում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, վերաբացեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փողքաղաքապետներ Դավիթ Օհանյանը և Արամ Սուքիասյանը:
Նախարարը փողքաղաքապետների ուղեկցությամբ շրջեց տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե’ վաճառողները, թե’ գնորդները գոհունակությամբ էին խոսում քաղաքակիրթ նման առևտրի կազմակերպման մասին, ցանկանում, որ այն շարունակական լինի և ընդգրկի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:
Այստեղ, ինչպես և հայտարարվել էր, բացառվում էին վերավաճառքի դեպքերը, գործում էին տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր, որոնք անփոփոխ են ՝սկսած 2011 թվականից, երբ մայրաքաղաքում բացվեց առաջին նման տոնավաճառը: Մասնավորապես՝ գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառին անվճար էր: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառի մասնակիցներին անվճար տրամադրել էր նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ կշեռքներ և սայլակներ: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում էր միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք հավաստում էին, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառին մասնակցում էին գյուղացիներ ՀՀ բոլոր մարզերից, ովքեր երևանաբնակներին են ներկայացնում բացառապես իրենց արտադրանքը: Տոնավաճառը կգործի շաբաթ և կիրակի օրերին: Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է տանում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաներ գործարկելու ուղղությամբ:
Տարածքում հասարակական կարգն ու երթևեկությունը կարգավորվում է ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտից հետո կկազմակերպվի տարածքի մաքրման աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
1836 դիտում
13:57 13-06-2015
Պաշտոնապես վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը. լուսանկարներ
8436 դիտում
13:55 10-06-2017
Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1441 դիտում
14:05 11-06-2016
Երևանում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
346 դիտում
19:38 09-05-2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին․ Սուրեն Պետրոսյան
490 դիտում
19:12 09-05-2024
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
7471 դիտում
18:48 09-05-2024
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար