«Բարսելոնայի» առաջատարները խնդրել են «Բավարիայից» վերադարձնել Տիագոյին
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա»:
Այս գաղափարին հավանություն են տվել կատալոնական ակումբի առաջատարները: Նրանք դիմել են «Բարսայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուին և խնդրել նրան ձեռք բերել Ալկանտարային:
Տիագոն մեծ հավանականությամբ կլքի «Բավարիան», քանի որ չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի ծրագրերի մեջ: Բայց այդ, նա ինքն էլ է դժգոհ մյունխենյան ակումբում իր վիճակից:
Բրազիլական ծագումով 27-ամյա իսպանացու համար «Բավարիան» պահանջում է 80 մլն եվրո, սակայն ակումբները կարող են համաձայնության գալ 50 մլն եվրոյի սահմաններում:


