ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհ է փարիզյան ակումբում առկա իրավիճակից:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Նեյմարը փոշմանել է, որ տեղափոխվել է ՊՍԺ և «Բարսելոնայի» ղեկավարությանն այդ մասին հայտնել է:
Նշվում է, որ բրազիլացին հասկացել է, որ Պրիմերայի համեմատ Ֆրանսիայի առաջնությունը շատ թույլ է, կուրացել է ՊՍԺ-ի ֆինանսական հնարավորություններից, սխալվել է, երբ որոշել է, թե ցանկանում է դուրս գալ Մեսիի ստվերից:
Նեյմարը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ և ճշտել է, թե ինչ է դրա համար անհրաժեշտ: Առայժմ խոսքը չի գնում է 2018թ. ամռանը տրանսֆերի մասին: Եթե այն կայանա, ապա միայն 2019թ. ամռանը:
Բացի այդ, «Բարսելոնայում» դեռ չեն որոշել, թե արդյոք ընդհանրապես արժե քննարկել Նեյմարի վերադարձը: