211652_close_icon
views-count8148 դիտում article-date 17:32 31-05-2018

Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ

[color=#EF2929]Tert.am[/color]-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին վերջինս նշանակվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնում: Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո Վլադիմիր Հակոբյանը նշանակվել էր վարչապետի օգնական: 2006-2015 թթ.-ին Վլադիմիր Հակոբյանն աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում: Հավելենք, որ Վլադիմիր Հակոբյանի ստանձնած պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանը: Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը Վլադիմիր Համլետի Հակոբյանը ծնվել է 1982թ. Երևանում: Կրթությունը 1988-1998 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 167 միջնակարգ դպրոցը։ 1998-2003 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը։ 2008-2009 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնը: 2012 թ. հուլիս՝ Իրավապահ համակարգի միջազգային ակադեմիա (ILEA, ք. Բուդապեշտ)։ Աշխատանքային գործունեությունը 2003-2005 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր։ 2006-2015 թթ. - ծառայել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում՝ հասնելով գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնին։ 2015 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի ապրիլի 9-ին։ 2018 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ նույն թվականի մայիսի 8-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։ [color=#EF2929]Վլադիմիր Հակոբյանի՝ Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ նշանակվելու տեղեկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել։ Այս մասին Tert.am-ին ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։ «Վլադիմիր Հակոբյանը մեր աշխատակիցն էր, գործուղվել էր նախագահական, հիմա վերադարձել է և կադրերի ռեզերվում է»,֊ ասաց նա։ Ավելի վաղ ԱԱԾ մամուլի քարտուղարությունից Tert.am-ին հայտնել էին, որ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել ՀՀ 3֊-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:[/color]

Նմանատիպ նյութեր