3870 դիտում
17:20 31-05-2018
Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հերքում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնում պատգամավորի նշանակման մասին լուրերը
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից պարզաբանում է ստացվել մի շարք լրատվամիջոցների կողմից Տ. Ուրիխանյանի՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին։
Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հարգարժան հայրենակիցներ.
Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, որտեղ ներկայացված է որպես դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորն իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսը, ոչ մի առնչություն չունի գործադիր իշխանության հետ և չէի էլ կարող ունենալ: Բնականաբար պատգամավորը հրաժարական չի տվել և չի տալու, շարունակելու է ներկայացնել ժողովրդի շահը խորհրդարանում, առավել ևս չի նշանակվել որևէ այլ պաշտոնի, և մինչև արտահերթ ընտրություններ նման բան չի կարող լինել»։
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
18:55 13-01-2017
Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հերքում է «ՎՏԲ» բանկի կողմից պատգամավորին 90 մլն դրամ նվիրելու մասին լուրը
6134 դիտում
14:16 04-12-2020
Արայիկ Հարությունյանը հերքում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը․ Armtimes.com
1895 դիտում
20:30 13-04-2021
Ինչո՞ւ հենց Արշակ Կարապետյանը. Աբրահամյանը խոսել է ԳՇ պետի առաջին տեղակալի նշանակման մասին. Sputnik Արմենիա
Այս բաժնից
967 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
712 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
802 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան