slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «06»-ը, «07»-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը քննիչ է
211652_close_icon

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «06»-ը, «07»-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը քննիչ է

views-count17562 դիտում article-date 10:40 31-05-2018
Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Վալեյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RՍ 935 համարանիշի, Մարտունի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 077 MM 01 համարանիշի և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ՝ 23-ամյա Երվանդ Մելիքսեթյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 223 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Վալեյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի, 53-ամյա Սամվել Վալեյանը և Volkwsagen-ի վարորդ Ե. Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գրիգորյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունոմ՝ որպես քննիչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր