3480 դիտում
16:18 17-12-2019
Մոլորակի ամենահարուստ մարդը նշել Է 2019 թվականի գլխավոր գրքերը
Microsoft-ի հիմադիր Բիլ Գեյթսը, որն առաջին տեղն Է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց թվում, կազմել Է անցնող տարվա, իր կարծիքով, լավագույն գրքերի ցանկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Forbes-ը: Խոսելով ընթերցածի մասին՝ գործարարը նշել Է «Ամերիկյան ամուսնություն» գիրքը:
Թայարա Ջոնսի վեպում պատմվում Է թխամորթ զույգի մասին: «Այդ պատմությունը կկլանի ձեզ, չնայած թեմայի ծանրությանը»,- հավաստիացրել Է Գեյթսը: Նաեւ նրա ցանկում հայտնվել են Ջիլ Լեփորի «Այդ ճշմարտությունները» ԱՄՆ-ի պատմության մասին, Վացլավ Սմիլի «Աճը» մոլորակի ապագայի մասին եւ Դիանա Թավեների «Պատրաստ են» գործը: Վերջինս իրենից ներկայացնում Է գործնական ձեռնարկ անհանգիստ ծնողների համար, որոնք ցանկանում են երեխաներին սովորեցնել լինել երջանիկ: Գեյթսն առանձին նշել Է Մեթյու Ուոլքերի «Ինչու՞ ենք մենք քնում» գիրքը: Պատմելով դրա մասին՝ գործարարը հիշել Է, որ անցյալում բանի տեղ չի դրել քունը՝ այն համարելով «ծուլության նշան»: Գիրքը, հավաստիացրել Է Microsoft-ի հիմնադիրը, իրեն հարկադրել Է վերանայել իր սովորությունները: Գեյթսի կարողությունը գնահատվում Է մոտավորապես 110 միլիարդ դոլար: 2019 թվականի ամռանը նա իջել Է երրորդ հորիզոնական Bloomberg-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Նշվել Է, որ պահը դարձել Է պատմական, քանի որ Գեյթսը նախկինում երբեք երկրորդ հորիզոնականից ցած տեղ չի զբաղեցրել:
Նմանատիպ նյութեր
7310 դիտում
23:50 27-05-2018
Բուքերյան մրցանակի հատուկ ժյուրին նշել է վերջին 50 տարվա լավագույն հինգ գրքերը
6764 դիտում
16:05 05-09-2016
Մոլորակի 10 ամենահարուստ դերասանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13721 դիտում
14:41 10-09-2016
Բիլ Գեյթսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ
Այս բաժնից
913 դիտում
10:33 24-11-2024
Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
1510 դիտում
23:54 23-11-2024
Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
1135 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը