Պլատինիին արդարացրել են կոռուպցիայի գործով
Շվեյցարական դատախազությունը հանել է բոլոր մեղադրանքները ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի վրայից՝ հանցանշանների անբավարար լինելու պատճառով:
2015 թվականին 62-ամյա ֆրանսիացին 8 տարով հեռացվեց ֆուտբոլային գործունեությունից: Դրա համար հիմք էր հանդիսացել այն փաստը, որը 2011թ. ՖԻՖԱ-ի այն ժամանակվա նախագահ Յոզեֆ Բլատերը 1,8 մլն եվրո էր փոխանցել Պլատինիի բանկային հաշվին:
Ավելի ուշ Պլատինիի հեռացման պատժաժամկետը կրճատվել էր մինչև 4 տարի: