Ֆրանսիայի վարչապետը իր զորակցությունն է հայտնել Միշել Պլատինիին
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը իր զորակցությունն է հայտնել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, որը հաստատել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից 2 մլն շվեյցարական ֆրանկ է ստացել ՖԻՖԱ-ի հետ պայմանագրով նախատեսված աշխատանքների համար: Պլատինին սա ասել է Բլատերի դեմ` շվեյցարական դատախազության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Արդարադատությունն անում է իր աշխատանքը, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի բախտը շատ է բերել, որ Պլատինին այս երկրի քաղաքացի է:
Նա մեծագույն մարզիկ էր, իսկ այժմ խոշոր մարզական պաշտոնյա է, որը գլխավորում է ՈւԵՖԱ-ն: Ես լիովին վստահում եմ նրան», ասել է վարչապետը: