211652_close_icon
views-count84732 դիտում article-date 10:16 02-02-2017

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բաժինների ոստիկանապետեր են նշանակվել

Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ։ Գեներալ-գնդապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Նմանատիպ նյութեր