Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլն» ավելի շատ թշնամիներ ունի, քան՝ մնացած թիմերը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը:
««Լիվերպուլն» ավելի շատ թշնամիներ ունի, քան՝ մնացած թիմերը, միգուցե, մեր հարուստ պատմության պատճառով: Սակայն ես տղաներին ասել եմ, որ մենք պետք է կերտենք մեր սեփական պատմությունը:
Տարօրինակ է, որ երբ հանդիպում ես նման բարձրակարգ թիմի հետ, իսկ նրանք խաղում են այնպես, ինչպես խաղում են: Թիմերի մեծամասնությունը մեր հետ այդպես է խաղում:
Մենք հարգում ենք «Մանչեսթեր Յունայթեդին»: «Էնֆիլդում» և «Օլդ Տրաֆորդում» խաղերի միջև տարբերությունը հսկայական է», ասել է Կլոպը:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: