Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել և շնորհավորել է Ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամանորին ընդառաջ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ավանդական անակնկալն է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների՝ Սասուն Մկրտչյանի և Ադամ Սահակյանի ընտանիքիներին, տոների նախաշեմին այցելելով նրանց բնակարաններ:
Հերոսածին ընտանիքները գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մշտական ուշադրության կենտրոնում. «Մեծագույն պատիվ է ամեն անգամ Ձեր տանն հյուրընկալվելը և զինվորների սխրանքների մասին խոսելը: Անգնահատելի և անհամեմատելի է նրանց կատարած գործը, որոնց կարևորությունը զգում ենք ամեն օր,- նշել է վարչական շրջանի ղեկավարը և նոր տարում մաղթել խաղաղություն և միայն հաջողություններ:
Ե՛վ Մկրտչյանները և Սահակյանները իրենց հերթին շնորհակալությունն են հայտնել ընատնիքի լավագույն բարեկամին՝ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին ցուցաբերած մեծ ուշադրության համար և մաղթել խաղաղ ու հաջողություններով լի տարի: