Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասին տարածվող լուրերը ստահոդ են
Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի մասին տարածվող լուրերը ստահոդ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շարունակում է բարեխղճորեն եւ պարտաճանաչ կերպով կատարել իր աշխատանքը:
Ի գիտություն` հայտնում ենք, որ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատանքի եւ քաղաքային իշխանության մասին պաշտոնական տեղեկատվության աղբյուր կարող է հանդիսանալ միայն Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքը` www.ejmiatsin.am, քաղաքապետարանի https://www.facebook.com/MUNICIPALITY.EJMIATSIN/ եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջերը` https://www.facebook.com/KarenGrigoryanOfficial/notifications/ :
[b] Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին[/b]