3033 դիտում
20:41 06-05-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանը իր նման հերոսներ դաստիրակելու գործին է լծվել. պատանի ԵԿՄ-ականների ծնողներին զայրացրել են ստահոդ լուրերը
Զարմանք եւ զարհուրանք ենք արտահայտում այն փաստի կապակցությամբ, թե որքան են մեր երկրում լկտիացել ծախու գրչակները: Խոսքը կոնկրետ դեպքում դեղին մամուլում հրապարակված այն ստահոդ տեղեկության մասին է, թե իբր հայրենասիրական դասընթացներ անցնող աշակերտների ծնողները բողոքում են, որ երեխաներին ծանրաբեռնում են հանգստյան օրերին:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին պատանի ԵԿՄ-ականների ծնողները: Նրանց բողոքը ներկայացնում ենք ստորեւ.
«Խոսելուց առաջ նախ պետք է պատկերացում ունենալ, թե ինչի մասին եք խոսում, այլապես խոսքը վերածվում է բարբաջանքի:
«Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներում դպրոցականներն ընդգրկվում են կամավոր հիմունքներով՝ ծնողների դիմումների հիման վրա: Այդ մենք ենք դիմում, խնդրում, որ մեր երեխաներն ընդգրկվեն հայրենասիրական դաստիարակության դասընթացներում: Մեր երեխաներն այս դասընթացների ժամանակ բազմակողմանի զարգանում են, գիտելիքներ են ձեռք բերում եւ ճանապարհային անվտանգության կանոններից, եւ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունների են տիրապետում, եւ առաջին բուժօգնություն ցուցաբերել են սովորում, հայոց պատմություն են սովորում, հայրենաճանաչության բաց դասեր են անցնում՝ լինելով բոլոր սահմանամերձ բնակավայրերում, մեր ազգի մեծերի պատվին կանգնեցված հուշարձանների, կոթողների մոտ: Երեխաները նաեւ շարային, կրակային պատրաստություն են անցնում:
Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում այս գործի նախաձեռնող, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, որ ազատագրական պատերազմում ազգին, պետությանը ծառայելուց հետո էլ իր նման հերոսներ դաստիարակելու գործին է լծվել: Մենք շնորհակալություն ենք հայտնում Երկրապահին, կրթության եւ գիտության նախարարությանն ու պաշտպանության նախարարությանը, որ անվճար հիմունքներով մեր երեխաների համար լրացուցիչ չարչարվում են, ամեն ինչ անում են, որ մեր զավակները հայրենիքի, պետության, ընտանիքի համար պիտանի մարդիկ դառնան:
Հատկապես անգրագետների, անհասկացողների համար մի ավելորդ անգամ կրկնենք՝ «Պատանի երկրապահ» ակումբներում երեխաներն ընդգրկվում են կամավոր հիմունքներով, մինչեւ չլինի ծնողի դիմումը, մինչեւ համապատասխան պատասխանատուները ծնողի հետ չզրուցեն, չհամոզվեն, որ դասընթացներում ընդգրկվելու վճիռը հաստատ է, չեն ներառում աշակերտներին այս դասընթացներում»:
Պատանի երկրապահների ծնողներ՝
Վարդան Արշակյան
Գայանե Պապիկյան
Սիրարփի Պողոսյան
Գեղամ Աթանեսյան
Նմանատիպ նյութեր
4943 դիտում
15:46 02-06-2016
Ի՞նչ անակնկալ է մատուցել պատանի ԵԿՄ-ականներին գեներալ Մանվել Գրիգորյանը
Այս բաժնից
517 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
472 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ