211652_close_icon
views-count3836 դիտում article-date 21:40 26-07-2019

NBA-ի հանրահայտ բասկետբոլիստի սպանության համար նրա նախկին կնոջը դատապարտել են 30 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

NBA-ի նախկին բասկետբոլիստ Լորենցեն Ռայթի նախկին կինը՝ Շերա Ռայթը, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ իր ամուսնուն կանխամտածված սպանությանը մասնակից լինելու համար, որը նա խոստովանել է սպանությունից 10 տարի անց: Լորենցեն Ռայթին մահացած էին գտել 2010-ի հուլիսին՝ Մեմֆիսում իր նախկին կնոջ տնից ոչ հեռու գտնվող անտառում: 34-ամյա մարզիկի մարմնի վրա հրազենային բազմաթիվ վնասվածքներ էին եղել: Հետաքննությունը պարզել է, որ Շերան վաղուց է ծրագրավորել Լորենցենի սպանությունը, որպեսզի 1 միլիոն դոլարի չափով ապահովագրական գումար ստանա: Առաջին մահափորձը անհաջող է եղել, որից հետո նա ոմն Բիլի Թերներին, որը բասկետբոլիստի հետ միասին եկեղեցի այցելելիս է եղել, համոզել է իրեն օգնել նպատակին հասնելու համար: Շերան դատախազի հետ գործարքի է գնացել և խոստովանել մեղքը: Դատավարության արդյունքներով երկու ամբաստանյալներն էլ առաջին աստիճանի սպանության մեջ մեղավոր են ճանաչվել: Շերան ստացել է 30-ամյա ժամկետ: 9 տարի հետո նա պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորություն կստանա: Լորենցեն Ռայթը NBA-ում 793 հանդիպում է անցկացրել «Լոս-Անջելես Քլիպերս» (1996-1999), «Ատլանտա» (1999-2001, 2006-2008), «Մեմֆիս» (2001-2006), «Սակրամենտո» (2008) և «Քլիվլենդ» (2008-2009) ակումբների կազմում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր