211652_close_icon
views-count42489 դիտում article-date 12:24 23-05-2018

Արտակարգ դեպք Կապանում. 64-ամյա տղամարդը կասկածվում է 49-ամյա տղամարդուն բութ առարկայով բազմակի հարվածներ հասցնելով սպանելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Կապան քաղաքի Շինարարների թաղամասի բնակիչ՝ 49-ամյա Դավիթ Գալստյանի սպանության փաստով։ Այդ օրը, ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված թաղամասի 17 շենքի բնակարաններից մեկում ծեծկռտուք է և վիճաբանության ձայներ են լսվում։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նշված բնակարանում հայտնաբերել են Դ. Գալստյանի դին։ Դեպքի վայր է ժամանել նաև դատաբժիշկը, ով նախնական եզրակացության համաձայն հայտնել է, որ մահը վրա է հասել դեմքի և գլխի շրջանում ստացած բազմակի հարվածներից։ Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Դաղունցը, ինչպես նաև Սյունիքի մարզի դատախազ Հարությունյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված բնակարանում Դ. Գալստյանի հետ վիճաբանել է 64-ամյա Կոնստանտին Սարկիսյանը, ով տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ նրա սթափության աստիճանը պարզելու համար տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ պարզվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռված վերք» ախտորոշում։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատանյութաբանական փարձաքննություններ։ Կ. Սարկիսյանը կասկածվում է ոչ սթափ վիճակում դեռևս չպարզված բութ առարկայով Դ. Գալստյանին բազմակի հարվածներ հասցնելու մեջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր