211652_close_icon
views-count5451 դիտում article-date 16:38 22-05-2018

Հյս. Կորեան երրորդ անգամ հրաժարվել է թույլատրել հարավկորեացի լրագրողների մուտքը ապամոնտաժվող Պունգերի միջուկային պոլիգոն

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երրորդ անգամ են հրաժարվել հաստատել Պունգերի միջուկային պոլիգոնի ապամոնտաժման աշխատանքները լուսաբանել ցանկացող հարավկորեացի լրագրողների ցուցակը։ Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։ «Մենք փորձել ենք հերթական անգամ Հյուսիսային Կորեային փոխանցել ցուցակը Պհանմունջի միջոցով, սակայն նրանք հրաժարվել են ընդունել այն»,-հայտարարել է Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության մամուլի խոսնակը։ Իսկ ավելի վաղ լուրեր են տարածվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նախատեսված հանդիպումից։

Նմանատիպ նյութեր