211652_close_icon

Աբրամովիչի բրիտանական վիզան չեն երկարաձգել. նա չի կարողացել ներկա լինել Անգլիայի Գավաթի եզրափակչին

views-count10890 դիտում article-date 17:51 20-05-2018
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին չեն երկարաձգել բրիտանական վիզան: 51-ամյա գործարարի նախորդ վիզայի ժամկետը ավարտվել էր երեք շաբաթ առաջ, այդ իսկ պատճառով նա չի կարողացել ներկա գտնվել Անգլիայի Գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ նրա թիմը 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Աբրամովիչի շրջապատի տեղեկություններով, վիզա չտրամադրելու պաշտոնական պատճառ չեն ներկայացրել, բրիտանական իշխանությունները շարունակում են քննել փաստաթղթերը: Այս տարվա մարտին տեղեկություններ հրապարակվեցին, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները «Սկրիպալի գործի» պատճառով կարող են բռնագրավել Աբրամովիչի ունեցվածքը:

Նմանատիպ նյութեր