Բակո Սահակյանը ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահը նման միջոցառումների պարբերական անցկացումը կարեւոր է համարել մեր երկրի մշակութային կյանքում: