Ռուբեն Հայրապետյան. 15 օրվա ընթացքում մանրամասներ կհրապարակվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացավ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանի հանդիպումը լրագրողների հետ:
ՀՖՖ-ի անդամները լրագրողներին ներկայացրին «Շիրակի» գործով փաստերը, խոսակցությունների «screen shoter»-ը, լրագրողները լսեցին նաև ձայնագրությունները:
Իր հերթին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն արդեն վարույթ է իրականացնում «Շիրակ» ակումբի դեմ և 15-օրվա ընթացքում մանրամասներ կհրապարակեն։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառելու փորձի մասին. «Կան ձայնագրություն, հաղորդագրություններ միմյանց մեջ: Հազար դոլար խաղից առաջ պետք է տար, մնացածը՝ խաղից հետո»։
Այդ սկանդալից հետո տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահակա կոմիտեի որոշումը, որով Հայաստանի առաջնությունում «Շիրակից» հանվել է 12 միավոր, իսկ Արարատ Հարությունյանը ցմահ որակազրկվել է:



