211652_close_icon

Մամիկոն Խոջոյանին առնչվող բոլոր նյութերը` այդ թվում նաև մահվան պատճառը, կհրապարակվեն. տեսանյութ

views-count2005 դիտում article-date 23:38 22-05-2014
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվածների առողջական վիճակը բավարար է, իսկ նրանցից երեքն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակներ: Առողջապահության նախարարը տեղեկացրել է նաեւ, որ հայտնի են դարձել ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների փաստերը: Նախարարի խոսքով` Խոջոյանը հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկոր բաց վնասվածքներով, վիրահատվել է, մայիսի 3-ին դուրս է գրվել հիվանդանոցից, դրանից հետո գտնվել է բժիշկների հսկողության ներքո: Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ Մամիկոն Խոջոյանի հետ կապված բոլոր նյութերը պաշտոնապես կհրապարակվեն: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28320]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր