211652_close_icon

Ռուբեն Վարդանյանը շինծու «դատավարության» ողջ ընթացքում չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ․ Տաթև Հայրապետյան

views-count2326 դիտում article-date 20:50 18-12-2025
Բաքվում որպես պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանը ամեն անգամ նորովի է ցույց տալիս, թե հոգեպես որքան ազատ ու զորեղ մարդ է։ 

Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Շինծու «դատավարության» ողջ ընթացքում չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ։ Հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու արժեքներին, իրեն պահում է որպես արժանապատիվ հայ մարդ։ Ինքը որևէ մեկին ոչինչ չունի ապացուցելու կամ համոզելու, ինքը կարիք չունի բացատրել իր կատարած բարդ ու շատերին անհասկանալի ընտրությունը։ Ինքը լի է հավատով առ Աստված, ինչը մարդուն դարձնում է անպատկերացնելի զորեղ։

Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ոչ թե անձնական նախասիրության, այլ ազգային արժանապատվության հարց է»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր