Գվարդիոլան համաձայն է Արտետային բաց թողնել «Արսենալ»
«Մանչեսթեր Սիթին» առարկություն չունի, որպեսզի թիմի երկրորդ մարզիչ Միկել Արտետան նշանակվի «Արսենալի» գլխավոր մարզիչ:
«Քաղաքաբնակների» ղեկավարությունը լոնդոնցիներին թույլատրել է բանակցություններ վարել 36-ամյա իսպանացու հետ:
Ավելի ուշ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը անձամբ են համաձայնությու տվել, որպեսզի Արտետան տեղափոխվի «Արսենալ»:
Հիշեցնենք, որ հենց Արտետան է համարվում «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն՝ Արսեն Վենգերի հեռանալուց հետո:


