Լուկաս Տորեյրա. Չէի կարող բաց թողնել «Արսենալ» տեղափոխվելու շանսը
«Սամպդորիայի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան մեկնաբանել է իր գալիք տեղափոխությունը «Արսենալ»՝ 30 մլն եվրոյի դիմաց:
Մոտ օրերս Ուրուգվայի հավաքականի 22-ամյա խաղացողը բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում:
«Ես շատ երջանիկ կլինեի աշխարհի առաջնությունից վերադառնալ իմ թիմակիցների հետ միասին, սակայն չէի կարող նման հիանալի հնարավորությունը բաց թողնել:
Իմ պատանեկության տարիներին նման իրավիճակ արդեն եղել էր, երբ ես Ուրուգվայից Իտալիա էի մեկնում: Ես գիտեի, որ սա զարգանալու և ընտանիքին օգնելու հրաշալի հնարավորություն է», ասել է Տորեյրան: