211652_close_icon
views-count53463 դիտում article-date 11:00 18-05-2018

Բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության դիմաց. պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր՝ մայիսի 18-ին, մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Հատկանշական է, որ այլ քաղբանտարկյալների պատկերով պաստառներ չկան: Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»: Այնուհետև ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք՝ այնտեղ շարունակելու ակցիան: Սա. Բաբայանի աջակիցներից 7or.am-ի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանը Սա. Բաբայանի գործը չի ընդունում վարույթ ու այս ակցիան նաև պահանջ է, որ ընդունեն վարույթ. «Մենք հուշում ենք, որ եթե հանկարծ Վճռաբեկ դատարանը չընդունի վարույթ և անփոփոխ թողնի վճիռը, ապա գործը ընթացակարգն ավարտվում է: Ես կասկած չունեմ, որ այս կառավարությունը ցանկանում է ազատել բոլոր քաղբանտարկյալներին, բայց մենք ունենք ոչ ստանդարտ իրավիճակ, ունենք կառավարություն, որն ունի գլուխ, բայց չունի մարմին այն առումով, որ ԱԺ-ում իրավիճակը դեռ փոխված չէ, դատական համակարգը ամբողջությամբ գտնվում է նախկին ռեժիմի ազդեցության տակ: Դատախազությունը դարձել է այն միջնորդ գործիքը, որ ազդում է դատարանների վրա»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր