211652_close_icon
views-count3798 դիտում article-date 13:09 02-06-2018

Բողոքի ակցիա դատարանի դիմաց. պահանջում են ազատ արձակել Մասիսի քաղաքապետին. Tert.am. ՈՒՂԻՂ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի աջակիցների բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրանց և պնդում են, որ զանգվածային անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Մասիսի քաղաքապետի կինը՝ Քրիստինե Համբարձումյանը [url=http://www.tert.am/am/news/2018/06/02/protest/2701547]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց,որ իր ամուսինը որևէ առնչություն չունի զանգվածային անկարգությունների հետ և իրենք մինչև արդարության վերականգնումը պայքարելու են։ «Մասիսը պահանջում է քաղաքապետին», «Մասիսն իր քաղաքապետի հետ է», «Դավիթ,դուխով», «Դավիթ Համբարձումյան՝ ամենալավ քաղաքապետ», «Ազատություն Դավիթ Համբարձումյանին և Կարեն Օհանյանին» գրությամբ պաստառներով մասիսցիները շարունակում են բողոքի ակցիան, իսկ դռնփակ նիստում քննվում է քաղաքապետի ու նրա տեղակալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները։ 11:36 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այս պահին քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Միաժամանակ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մասիս քաղաքի բնակիչները` պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու նրա տեղակալին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այս պահին քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Միաժամանակ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մասիս քաղաքի բնակիչները` պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու նրա տեղակալին։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/02/protest/2701547]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր