24215 դիտում
09:24 17-05-2018
Նորանշանակ գյուղնախարարը մոտ 8,5 միլիոն դրամ վարկ է վերցրել «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել ՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Նախկինում Շիրակի մարզպետի լիազորությունները կատարող Խաչատրյանը նախորդ տարի վաճառել է բնակարանը 19 միլիոն դրամով: Ըստ հայտարարագրի՝ նախորդ տարվա սկզբին նա ունեցել է նույնքան փոխառություններ, որոնք վերադարձվել են իրեն հարկային տարվա ընթացքում:
Սրանից բացի տարվա ընթացքում հանձնել է ևս 9 միլիոն 44 հազար դրամի փոխառություն: Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 3 միլիոն 200 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջի ն՝ 2 միլիոն 500 հազար դրամ ու 3500 ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 3 միլիոն 122 հազար և 3 միլիոն 111 հազար դրամ աշխատավարձերից և 350 հազար ու 8 միլիոն 144 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3366 դիտում
10:27 07-07-2016
Նախարարը 22 մլն դրամ վարկ է վերցրել. «Հայկական ժամանակ»
3618 դիտում
10:09 20-03-2018
Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը 7 անգամ վարկ է վերցրել. «Փաստ»
Այս բաժնից
967 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1183 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը