211652_close_icon
views-count25153 դիտում article-date 18:22 07-06-2021

Աննա Հակոբյանը 2020-ին 0.5 մլն դրամ վարկ է վերցրել, Աշոտ Փաշինյանն աշխատել է «Մինիսո»-ում, Մարիամ Փաշինյանն իր աշխատավայրից չի վարձատրվել, վարձատրվել է ՀԺ-ից. Փաշինյանի և ընտանիքի հայտարարագրերը

Նիկոլ Փաշինյանը 2020-ի տարեսկզբին 4,5 մլն դրամ ավանդ է ունեցել, որը տարեվերջին կազմել է մոտ 2,5 մլն դրամ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։

Որպես տարեսկզբին առկա կանխիկ դրամական միջոց՝ Փաշինյանը հայտարագրել է 790 հազար դրամ և 1800 դոլար, որոնք տարեվերջին փոփոխության չեն ենթարկվել։ Որպես վարչապետի պաշտոնում աշխատանքի համար վարձատրություն՝ Փաշինյանը հայտարարագրել է 12,433,990 դրամ։

Նրա բանկային հաշիվները տարեսկզբին կազմել են 3,33 մլն դրամ, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով մոտ 1 մլն դրամ։ Նա տարեվերջի համար որպես բանկային հաշվին առկա գումար հայտարարագրել է նաև 3.84 դոլար, և առանձին՝ 53,53 դոլար։

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որպես բաժնային արժեթուղթ, հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմաս, որը գնել է 2009-ին։

Որպես բանկային դրամական միջոց՝ Հակոբյանը տարեսկզբին հայտարարագրել է 904,863 դրամ, որը տարեվերջին կազմել է 145 435 դրամ։ Որպես առկա կանխիկ դրամական միջոց՝ Հակոբյանը հայտարարագրել է 1000 դոլար։

«Մեր Տպարանը» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն՝ Աննա Հակոբյանն ստացել է 1,974,923 դրամ, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ մոտ 4 մլն դրամ, և ևս 540 հազար դրամ նույն ՍՊԸ-ից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում։ 499 հազար դրամ վարկ Աննա Հակոբյանն ստացել է «Յունիբանկ»-ից։ Նշենք՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի մեջ են մտնում «Հայկական ժամանակ» օրաթերթն ու Armtimes.com լրատվական կայքը։

Որպես առկա տրանսպորտային միջոցներ՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2009-ին ձեռք բերած «VAZ» և «RENAULT» մակնիշի ավտոմեքենաներ և 2010-ին ձեռք բերած «NISSAN»։

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որպես «Մինիսո ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում ապրանքագետի աշխատանքի վարձատրություն, ստացել է 408,320 դրամ։

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2020-ին «Դիջիթեյն ՍՊԸ»-ում մարքեթինգային հաբի ղեկավարի աշխատանքի համար վարձատրություն չի հայտարարագրել, փոխարենը 5,134,548 դրամով վարձատրվել է «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից, որի մեջ, ինչպես նշեցինք, մտնում են «Հայկական ժամանակն» ու Armtimes.com կայքը։

Նա, որպես տարեսկզբին առկա բանկային հաշիվ, հայտարարագրել է 324,267 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազելով 438,482 դրամ։

Նմանատիպ նյութեր