3357 դիտում
10:27 07-07-2016
Նախարարը 22 մլն դրամ վարկ է վերցրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ նախորդ տարի 37 մլն դրամով բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Նույն տարում Գաբրիել Ղազարյանն իր հին բնակարանը վաճառել է 50 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Me8sedes-Benz C200 մեքենան՝ 10 հազար ԱՄՆ դոլարով:
Նախարարի դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 6.2 մլն դրամ և 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 8 մլն 350 հազար դրամ և 23 հազար դոլար: Գաբրիել Ղազարյանի եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից (8.5 մլն դրամ), վերցրած վարկից (22 մլն դրամ) և գույքի օտարումից» (10 հազար և 50 հազար ԱՄՆ դոլար): Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 30 մլն 494 հազար 728 դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18470 դիտում
09:30 21-02-2018
Վարկ վերցրու՝ գնա սաունա. արտոնյալ վարկ շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
928 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
871 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»