85565 դիտում
20:44 16-05-2018
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ կախված դի. մահվան հանգամանքները ճշտվում են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մարտիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:
Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 բժիշկների խումբը կանչով մեկնել է 16-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ զուգարանի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլծխավորությամբ:
Ժամանել է նաև քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարտիկյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ զուգարանի առաստաղի մետաղյա խողովակից պարանով կախվածը նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մարիամ Կ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն պարանոցի հատվածում առկա են եղել արնազեղումներ:
Քննիչի որոշմամբ նշանավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մահվան հանգամանքները պարզվում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: