211652_close_icon
views-count10513 դիտում article-date 15:01 12-05-2018

Լենա Նազարյանը կմնա Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարության անդամ չի լինի: Նա այս առնչությամբ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է իր թիմի անդամներին՝ նշանակումների կապակցությամբ: «Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ լինեն խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»,-նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր