Պատգամավոր Լենա Նազարյանը Վալերի Օսիպյանին հարցապնդում է ուղղել ցուցարարների վրա հարձակում գործած ավտոմեքենայի վարորդի հետ կապված
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին գրավոր հարցապնդում է հղել՝ տեղականալու համար, թե ինչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանից դեպի Բաղրամյան երթի ժամանակ 2 քաղաքացիներ ծեծի էին ենթարկվել, /ինչի հետևանքով էլ ստացել էին վնասվածքներ:
Երթի մասնակիցները հայտնել էին, որ քաղաքացիներին ծեծի էր ենթարկել «17 JO 707» պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդը: