Իրաքի ընտրատեղամասերից մեկում ահաբեկչություն է կանխվել
Իրաքի Դիյալա նահանգում անվտանգության աշխատակիցները ոչնչացրել են 2 մահապարտ-ահաբեկիչների։ Ինչպես Աս-Սումարիա հեռուստաալիքին հայտնել է տեղի անվտանգության ուժերի ղեկավարը, ահաբեկիչները պատրաստվում էին պայթեցնել ընտրատեղամասերից մեկը։
Նրա խոսքով՝ ահաբեկիչները զինված են եղել հրազենով ու մահապարտի գոտիներով։ Վերջիններիս անվտանգության ուժերը լիկվիդացրել են ընտրությունների մեկնարկից 2 ժամ առաջ, նահանգի գյուղական բնակավայրերից մեկում տեղակայված ընտրատեղամասից մի քանի կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելուց հետո առաջին անգամ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրության իրավունք ունի 24 մլն քաղաքացի, թեկնածուների թիվը գերազանցում է 7 հազարը։