211652_close_icon

Գերմանիայի տոնավաճառներից մեկում ահաբեկչություն է կանխվել

views-count3733 դիտում article-date 15:52 23-12-2016
Գերմանիայի ոստիկանությունը Դույսբուրգ քաղաքում 2 տղամարդու է ձերբակալել, որոնց կասկածում է ահաբեկչություն ծրագրելու մեջ, տեղեկացնում է BBC-ն։ Ոստիկանությունում հայտնել են, որ Կոսովոյից ժամանած 2 եղբայրները պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել Օբերհաուզեն քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող առևտրի կենտրոնում։ Այլ մանրամասներ կայքը չի հաղորդում, միայն նշում է, որ տեղեկությունները նրանց ձերբակալելու մասին հայտնվել են վերջերս Բեռլինում խոշոր ահաբեկչություն կատարած Անիս Ամրիի հետախուզման ուղղությամբ տարվող աշխատանքների ֆոնին, ով բեռնատարով մխրճվել էր տոնավաճառում գնումներ կատարող մարդկանց ամբոխի մեջ։ Զոհվել էր 12, վիրավորվել՝ 48 մարդ։

Նմանատիպ նյութեր