6234 դիտում
21:41 10-05-2018
Հայաստանը մասնակցել է Աստանայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
Ապրիլի 24-29-ը Աստանայում ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական գրքի միջազգային III ցուցահանդես-տոնավաճառին»:
Ցուցահանդեսն անցկացվել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Աստանայի ակիմատի /քաղաքապետարանի/ աջակցությամբ, կազմակերպիչ` «Ֆոլիանտ» հրատարակչություն:
«Եվրասիական գրքի միջազգային III ցուցահանդես-տոնավաճառին» մասնակցել են 25 երկրի գրահրատարակչական ոլորտի ավելի քան 90 ներկայացուցիչ, այդ թվում՝ Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքիա, Ալբանիա, Չինաստան, Հնդկաստան, Գերմանիա, Ուկրաինա, Լեհաստան, Հունաստան, Իրան: Տոնավաճառին «Պատվավոր հյուրի» կարգավիճակով մասնակցում էր Ուզբեկստանի Հանրապետությունը։
Ս. թ. ապրիլի 25-ին «Կորմե» ցուցահանդեսային կենտրոնի հիմնական ճեմասրահում կայացել է ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Ղազախստանի ազգային գրադարանի և Գրապալատի տնօրենները, գրողներ, ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ցուցահանդեսի տնօրեն Նուրլան Իսաբեկովը, ով նաև ընթերցել է Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գ. Աբդիկալիմովայի, Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Ա. Մուհամեդուլիի, Աստանայի ակիմի Ա. Իսեկեշևի ուղերձները:
Բացման պաշտոնական արարողությունից քիչ անց տոնավաճառի տնօրենը այցելել է հայկական տաղավար, որտեղ ներկայացված էին պետական պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ վերջին տարիներին հրատարակված Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող գեղարվեստական, ալբոմային հայերեն և օտար լեզուներով հրատարակված շուրջ 70 անուն գիրք:
Հայկական տաղավարում առանձին հատվածով «Զանգակ» հրատարակչությունը ներկայացրել էր հայերեն, ռուսերեն և անգլերեն ուսումնական և մանկապատանեկան գրականություն։
Նյուն օրը տեղի է ունեցել «Տարվա լավագույն գիրքը» մրցույթը՝ «Կրթական գիրք», «Ազգագրական հրատարակություն», «Մանկապատանեկան գիրք», «Մշակույթ և արվեստ», «Գիտություն և նորարարություն», «Գրան պրի» անվանակարգերում։
Մրցույթին ներկայացվել էն պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված «Հմայակ Բդեյան» գիրք-ալբոմը /հայերեն-անգերեն/, որը «Մշակույթ և արվեստ» անվանակարգում արժանացել է II մրցանակի և Լիլիթ Ալթունյանի «Կուպույտ աղվեսը» հեքիաթի անգլերեն տարբերակը /Զանգակ հրատարակչություն/, որը արժանացել է մասնակցի դիպլոմի:
Ցուցահանդեսի օրերին կազմակերպվել են շնորհանդեսներ, ընթերցումներ, ֆիլմերի դիտումներ, դպրոցականների համար տարբեր ինտելեկտուալ խաղեր, կլոր սեղաններ։
Ապրիլի 26-ին հայկական կողմը մասնակցել է «Պետական աջակցություն. հրատարակչական գործունեության նախասիրությունները և արտոնությունները, ինչպես նաև գրականության և ընթերցանության խթանման ժամանակակից մեթոդները» խորագրով կլոր սեղանին, որի ընթացքում քննարկվել է արտասահմանյան խոշոր հարթակներում ԱՊՀ միասնական տաղավարով հանդես գալու նպատակահարմարությունը և հնարավորությանը։
Հայկական տաղավարում կազմակերպվել են հանդիպումներ Իրանի, Ալբանիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և այլ երկրների հրատարակիչների հետ: Վերջիններիս ներկայացվել են «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը և «Yerevan Book Fest» փառատոնը։ Ալբանական «Ֆան նոլի» հրատարակչության հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2018-2019 թթ. ընթացքում «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակել հայկական գրականություն:
Ղազախստանի, Բելառուսի և Տաջիկստանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել մասնակցել «Yerevan Book Fest» փառատոնին:
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական փակումը, որից հետո Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալել է հայկական պատվիրակության անդամներին:
Նմանատիպ նյութեր
3133 դիտում
20:08 31-10-2016
Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
7675 դիտում
21:30 13-04-2017
Հայաստանը մասնակցել է իտալական Բոլոնիայի մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառին
1087 դիտում
20:12 02-09-2015
Հայաստանը մասնակցում է Գրքի 28-րդ մոսկովյան միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
Այս բաժնից
757 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար