Սերխի Ռոբերտոն կլասիկոյում հեռացվելու համար որակազրկվել է 4 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն որակազրկվել է 4 խաղով:
26-ամյա իսպանացին նման պատիժ է ստացել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեալի» հետ խաղում (2:2) խաղադաշտից հեռացվելու համար:
Առաջին խաղակեսի վերջում Ռոբերտոն ձեռքով հարվածեց մադրիդցիների պաշտպան Մարսելոյին, ինչի համար մրցավար Ալեխանդրո Էրնանդեսը նրան ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց:
«Բարսելոնան» 10 օր ունի՝ Ռոբերտոյի որակազրկումը բողոքարկելու համար: