«Սելթիկի» թուրք հարձակվողը 6 խաղով որակազրկվել է մրցակցի ոտքը կծելու համար. տեսանյութ
«Սելթիկի» նորեկ, հարձակվող Նադիր Չիֆթչին բաց կթողնի Շոտլանդիայի առաջնության սկիզբը:
Նախորդ մրցաշրջանի վերջում 22-ամյա թուրք ֆուտբոլիստը «Դանդի Յունայթեդի» կազմում 2 գոլ խփեց, իսկ խաղի ընթացքում կծեց «Դանդիի» պաշտպան Ջիմ Մաքալիստերի ոտքը:
Չիֆթչին այդ միջադեպի համար չէր հեռացվել դաշտից, սակայն մրցաշրջանի վերջին երկու խաղը բաց էր թողել: Այնուհետև շոտլանդական լիգայի կարգապահական կոմիտեն ֆուտբոլիստին որակազրկեց 6 խաղով այն բանի համար, որ հերքել էր իր մեղքը միջադեպում:
Ամռանը Չիֆթչին 1,5 միլիոն ֆունտի դիմաց «Դանդի Յունայթեդից» տեղափոխվել է «Սելթիկ»: