Իսկոն 2 խաղով որակազրկվել է կեղտոտ խախտման համար. տեսանյութ
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն որակազրկվել է Իսպանիայի առաջնության երկու խաղով:
Լա Լիգայի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել «Բարսելոնայի» հետ խաղում (0:4) Իսկոյի կեղտոտ խախտման համար:
Հանդիպման մրցավար Դավիդ Բորբալանը Իսկոյին կարմիր քարտ ցույց տվեց կատալոնական ակումբի հարձակվող Նեյմարի ոտքին հարվածելու համար:
Իսկոն բաց կթողնի «Էյբարի» և «Խետաֆեի» հետ հանդիպումները: