Ռեյ Փարլոր. Մրցունակ լինելու համար «Արսենալը» պետք է մինչև 250 մլն ֆունտ ծախսի
«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ռեյ Փարլորը կարծիք է հայտնել, թե ամռանը լոնդոնյան ակումբը որքան պետք է ծախսի տրանսֆերների վրա:
«Ես կասեմ, որ «Արսենալը» պետք է 200, նույնիսկ՝ 250 մլն ֆունտ ծախսի նոր խաղացողների վրա, եթե ցանկանում է մրցունակ լինի:
«Արսենալի» համար մեծ խնդիր է այն, որ նրանց բարդ կլինի թիմ հրավիրել թոփ-խաղացողների, քանի որ չի մասնակցելու Չեմպիոնների լիգայում:
«Արսենալի» նոր մարզչի խնդիրն է լինելու թիմին թոփ-4 վերադարձնել, իսկ դրա համար անհրաժեշտ են նոր տրանսֆերներ. ամեն ինչ պարզ է:
Նրանք ամռանը չեն ցանկանում շատ գումար ծախսել, սակայն ստիպված են լինելու, եթե ցանկանում են լավագույն քառյակում հայտնվել», ասել է Փարլորը:


