Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոյան ակումբը կփորձի ձեռք բերել Լևանդովսկիին: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով, «Արսենալը» արդեն իսկ մյունխենյան ակումբի լեհ ֆուտբոլիստի համար առաջարկել է 89 մլն ֆունտ:
Հեղինակավոր Transfermarket կայքը 27-ամյա խաղացողին գնահատել է 50 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2019թ. ամառը: