«Արսենալը» պատրաստ է շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել Օբամեյանգին
«Արսենալը» մտադիր է ամեն ինչ անել՝ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին թիմում պահելու համար։
«Զինագործները» պատրաստ են շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել գաբոնցի հարձակվողին։ Լոնդոնցիները նոր առաջարկը կանեն առաջիկա օրերին։
Օբամեյանգի պայմանագրի ժամկետը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»: