11198 դիտում
23:00 07-05-2018
Բրիտանիայում ընդունված նոր օրենքը հնարավոր է դարձնում ռուսական էլիտայի դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել
Բրիտանական խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որի համաձայն՝ պատժամիջոցներ կկիրառվեն մարդու իրավունքները խախտողների և կոռուպցիայի համար կասկածվողների դեմ, հաղորդում է Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը:
Եվ թեև նկատի են առնվում օրինախախտներն աշխարհի ցանկացած երկրից, կարելի է ենթադրել, որ առաջին հերթին խոսքը գնում է Ռուսաստանի մասին: Այդ միտքն առաջանում է արդեն իսկ անվանումից՝ «Մագնիտսկու փոփոխություն»,- հայտնում է [url=https://jam-news.net/?p=100589&lang=hy]JamNews-ը[/url]:
Ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկին մահացել է Մոսկվայի քննչական մեկուսարանում 2009թ-ին: Նա փորձ էր արել Ռուսաստանում մասշտաբային կոռուպցիոն սխեմա մերկացնել, ինչի մեջ ներառված էին ՆԳՆ շատ սպաներ, դատախազության, հարկային մարմինների աշխատակիցներ, դատավորներ, փաստաբաններ: Նրա անունն Արևմուտքում դարձել է կոռուպցիոյի դեմ պայքարի խորհրդանիշ:
Այժմ բրիտանական իշխանությունները կարող են վիզա չտրամադրել կամ սառեցնել այն անձանց ակտիվները, որոնք, նրանց կարծիքով, խախտում են մարդու իրավունքները: «Մագնիտսկու ցուցակում» կարող են հայտնվել պաշտոնատար անձինք, գործարարներ և քաղաքական գործիչներ: Եվ այն լրջորեն կազդի ռուս գործարարների վրա, որոնք իրենց կապիտալը Մեծ Բրիտանիայում են պահում:
Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվեց ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը: Բրիտանական իշխանությունները կարծում են, որ այդ թունավորման ետևում Ռուսաստանն է կանգնած:
Նոր օրենքի առանձին կետը նվիրված է բրիտանական «անդրծովյան տարածքներին», որտեղ գործում է պարզեցված (կամ զրոյական) հարկային ռեժիմ, և օֆշորային գոտիներին, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի ենթակայության տակ:
Արտգործնախարարությունն, ըստ նոր օրենքի, պետք է նպաստի, որպեսզի Բրիտանիայի այդ տարածքներն ավելի բարեհաճորեն բացեն այնտեղ գրանցված ընկերությունների ռեգիստրերը: ԱԳՆ-ն պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնի բրիտանական խորհրդարանին այդ ուղղությամբ կատարվող աշխատանքի վերաբերյալ:
Բրիտանական խորհրդարանի ընդդիմությունը փորձում էր ավելիին հասնել. «անդրծովյան տարածքներում» գրանցված ընկերություններին պարտավորեցնել գաղտնազերծել նրանց շահառուների անունները մինչև 2020թ-ը: Սակայն խորհրդարանի մեծամասնությունը չկամեցավ կոռուպցիային դիմակայելու նման խիստ մեթոդների օգտին քվեարկել:
Global Witness ոչ կառավարական կազմակերպության վերջերս կատարած հետազոտության համաձայն՝ այդ տարածքներում Ռուսաստանից դուրս բերված մոտ 47 մլրդ դոլար է պահվում:
Պատժամիջոցների կիրառման մասին օրենք ընդունելու անհրաժեշտությունն առաջացել էր մոտ ապագայում Եվրամիությունից երկրի դուրս գալու կապակցությամբ: Մինչ այդ պահը բրիտանական պատժամիջոցները կիրառվում էին՝ ըստ ԵՄ ընդհանուր օրենքների և համաձայնագրերի: Այժմ արդեն Մեծ Բրիտանիայի իշխանությունները կկարողանան դրանք ինքնուրույն կարգավորել:
Սպասվում է, որ Եվրամիությունը լքելուց հետո ռուսական ագրեսիվ գրոհներին դիմադրելու նպատակով Մեծ Բրիտանիայի կողմից կիրառվելիք միջոցներն ավելի խիստ կդառնան:
Առաջին նմանատիպ «Մագնիտսկու օրենքները» հայտնվեցին ԱՄՆ, Կանադայի և մի քանի եվրոպական պետությունների օրենսդրություններում 2012թ-ին:
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
16:37 09-12-2015
Իրաքը սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
2486 դիտում
09:13 29-06-2022
Ո՞վ է կանգնած ռուսական էներգետիկ էլիտայի ինքնասպանությունների շարքի հետևում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1246 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
952 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում
829 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ