Ավտովթար՝ Երևանում․ «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Hyundai»-ը ու «Լադա»-ն․ վերջինը այնուհետև բախվել է էլեկտրասյանը, իսկ «Hyundai»-ը՝ բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 57-ամյա Իշխան Գ․-ի վարած «Hyundai» մակնիշի և 23-ամյա Տարոն Ա․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «Hyundai»-ը՝ բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի ուղևոր, 20-ամյա Սվետիկ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆայել Պռազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Գետիկյանը և Մուշեղ Թորոսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։