211652_close_icon
views-count24489 դիտում article-date 22:00 06-05-2018

Անգլիա. «Արսենալը» ջախջախիչ հաղթանակով շքեղ նվեր արեց Վենգերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Բերնլիին»: Հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, բայց՝ ոչ մարզական. սա «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխավորությամբ վերջին հանդիպումն էր Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, և թիմը ավելի լավ նվեր չէր կարող անել, քան՝ նման հաշվով հաղթելը: Ընդ որում, խաղից առաջ երկու թիմերի խաղացողները չեմպիոնական միջանցք բացեցին Վենգերի համար: Լոնդոնցիները բավական լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում էր և հանդես եկավ առանց փոխարինման: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր և ապահովեց 6-րդ տեղը: «Բարնլին» 54 միավորով ապահովեց 7-րդն տեղը և 52 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց: [b]Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր [/b] «Արսենալ» - «Բարնլի»՝ 5:0 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 14, 75, Ալեքսանդր Լյակազեթ, 45+3, Սեադ Կոլաշինաց, 54, Ալեքս Իվոբի, 64
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր