«Արսենալը» կազմել է Վենգերին փոխարինողների ցանկը
«Արսենալը» թիմի նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով է զբաղված: Ակումբը դեռ չի կողմնորոշվել ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հարցում, սակայն այժմ նրան փոխարինողներին է դիտարկում, հայտնում է The Telegraph-ը:
Վենգերին պոտենցիալ փոխարինողների թվում պարբերականը նշում է «Մոնակոյի» մարզիչ Լեոնարդու Ժարդիմին, Գերմանիայի հավաքականի մարզիչ ՅոահիմԼյովին, «Սելթիկի» մարզիչ Բրենդան Ռոջերսին, «Շախտյորի» մարզիչ Պաուլու Ֆոնսեկային,Կարլո Անչելոտիին, ինչպես նաև «Արսենալի» նախկին երկու խաղացողների՝ Թիերի Անրիին և Միկել Արտետային:
Վենգերի ապագան կորոշվի մրցաշրջանի վերջում ակումբի սեփականատերերի հետ հանդիպման ժամանա: Վերջնական որոշումը կախված կլինի ԱՊԼ-ում և Եվրոպայի լիգայում «Արսենալի» ամփոփիչ արդյունքներից: