Անգլիայի Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին վերջին 10 րոպեում, երբ 1:1 հաշվի ժամանակ «Արսենալը» երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը և ջախջախիչ հաղթանակ տարավ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր «Արսենալի» կազմում:
«Արսենալը» 57 միավորով շարուակում է մնալ 6-րդ տեղում է:
[b]Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր[/b]
«Արսենալ» - «Վեսթ Հեմ»՝ 4:1
Նաչո Մոնրեալ, 51, Աարոն Ռեմզի, 82, Ալեքսանդր Լյակազեթ, 85, 89 – Մարկո Արնաուտովիչ, 64