5567 դիտում
10:27 05-05-2018
Պաշտոնյան 100 հազար դոլարի վարկ է վերցրել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Մխիթարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
Համաձայն հայտարարագրի, նա նախորդ տարի 13 հազար 750 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDES–BENZ S 350» մակնիշի ավտոմեքենա։ Ունեցել է նաև փոխառություններ։ Տարեսկզբին հանձնել է 28 հազար ԱՄՆ դոլար ու 735 հազար դրամ փոխառություններ, որոնք ամբողջությամբ վերադարձվել են մինչև տարեվերջ։
Դրամական միջոցները նախորդ տարի նկատելիորեն ավելացել են։ Եթե տարվա սկզբին նա ունեցել է 22 հազար 500 ԱՄՆ դոլար և 25 միլիոն 500 հազար դրամ, ապա տարեվերջին՝ 78 հազար 750 դոլար ու 24 միլիոն 500 հազար դրամ։ Տարեկան եկամուտներն էլ 6 միլիոն 744 հազար դրամ և 104 հազար ԱՄՆ դոլար, որից դոլարը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ դրամով արտահայտված գումարից 3 միլիոն 144 հազար դրամը աշխատավարձ է, 2 միլիոն 400 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարներ, իսկ 1 միլիոն 200 հազար դրամն էլ՝ ապահովագրական հատուցումներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3462 դիտում
10:09 20-03-2018
Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը 7 անգամ վարկ է վերցրել. «Փաստ»
24068 դիտում
09:24 17-05-2018
Նորանշանակ գյուղնախարարը մոտ 8,5 միլիոն դրամ վարկ է վերցրել «Փաստ»
2560 դիտում
10:16 07-12-2016
100 միլիոն դոլարի վարկ՝ էներգետիկ ոլորտի Ֆինանսական առողջացման համար. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
694 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
583 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»