2824 դիտում
10:16 07-12-2016
100 միլիոն դոլարի վարկ՝ էներգետիկ ոլորտի Ֆինանսական առողջացման համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը պատրաստվում Է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ։ Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ Է։
Վարկը տրամադրելու նպատակն է «Էներգետիկ ոլորտում Ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»։ Սա հենց այն վարկերից է, որոնք բերվում են պետական բյուջե, ախորժակով ծախսվում, ավելացնում են մեր երկրի արտաքին պարտքը, սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե կոնկրետ ինչ արդյունք տվեցին դրանք։ Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը վերջին շրջանում փորձում է բարձրացնել ներգրավվող վարկերի օգտագործման արդյունավետությունը։ Համենայն դեպս՝ գոնե առերևույթ։ Թե որքանով է այս վարկը նման անորոշ ու ընդարձակ ձևակերպումներով տեղավորվում կառավարության նոր մոտեցումների շրջանակներում, դժվար է ասել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
1180 դիտում
13:19 24-07-2014
Ձեռնարկվում են էներգահամակարգի ֆինանսական առողջացման միջոցներ
1379 դիտում
16:33 13-05-2021
Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը հաստատվեց
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան